Ռոգեյնը սպորտ է, որը կապում է անհարթ տեղանքում կողմնորոշումը և արահետային ու լեռնագնացության տուրիզը։ Դասական տարբերակներում սա թիմային սպորտ է, իսկ կարճ ձևաչափերի համար թույլատրվում է անհատական մասնակցություն։
Ինչպես է ամեն ինչ տեղի ունենում
Թիմին տրվում է քարտեզ, որի վրա նշված են ստուգիչ կետեր
Յուրաքանչյուր ստուգիչ կետ ունի տարբեր «արժեք»՝ 1-ից մինչև 9 միավոր (սովորաբար սա ստուգիչ կետի համարի առաջին թվանշանն է)։
Թիմի նպատակն է վերահսկիչ ժամանակի ընթացքում հնարավորինս շատ միավորներ հավաքել։
Յուրաքանչյուր թիմ ինքնուրույն է ընտրում իր արահռտը, պարտադիր չէ «վերցնել» բոլոր ստուգիչ կետերը, բայց պարտադիր է վերահսկիչ ժամանակի ավարտից առաջ վերջնակետ վերադառնալ։
Հեռավորության վրա ժամանակը հաշվի է առնվում միայն այն դեպքում, եթե ստուգիչ կետերում հավաքված միավորները հավասար են։ Այսինքն միավորները հավասար լինելու դեպքում հավասար ավելի քիչ ժամանակ ունեցող թիմը/անհատը հաղթում է ավելի ուշ ավարտողին։
Ռոգեյնի մանրամասներ
Կարող եք օգտագործել հեռախոս և GPS նավիգատոր։
Մասնակցության ձևաչափ
անհատական կամ 2-ից 4 հոգուց բաղկացած թիմ
ժամանակ
4 ժամ
Քարտեզ
1 A3 թերթ, մասշտաբ 1:15000 (որտեղ 1 սմ-ին նշված է 150 մետր)
Ստուգիչ կետերերի քանակ
25-30։ Քանի որ սա առաջին ռոգեյնն է, ստուգիչ կետերի տեղադրումը և կողմնորոշումը շատ պարզ է։
Ռելիեֆ
շատ կոպիտ (քարտեզի սահմաններում բարձրությունները 1150մ-ից 1900 մ), կան մեծ քարեր, դժվարանցանելի անտառ, անտառի մակարդակից բարձր ալպյան ընդարձակ մարգագետիններ։ Շատ անհարթ արահետներ՝ շատ լավից մինչև խիտ խոտածածկույթով։