Սկսի՛ր քո արկածը
Yell Extreme Park -ում
Ակտիվ հանգստի համար լավագույն վայրը Հայաստանում՝ արդեն 10 տարի ձեզ հետ։ Խնայի՛ր 8000 ֏ Digital Պաս-ի հետ։
Մեր մասին
Ենոքավանի լեռների ստորոտում գտնվող Yell Extreme Park-ը իսկական դրախտ է նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել ադրենալինն ու էկոլոգիական միջավայրը:
Արկածների 10 տարի
Մենք Հայաստանում առաջին զիփլայնը գործարկել ենք 2015 թվականին և այդ ժամանակից ի վեր անմոռանալի տպավորություններ ենք պարգևում բաց երկնքի տակ:
Անվտանգության հավաստագրված ստանդարտներ
Yell Park հավաստագրված է ISO 45 001:2018 ստանդարտով և հետևում է անվտանգության պրոտոկոլներին։
Երևանից ընդամենը 2 ժամ հեռավորության վրա
Մեզ մոտ կարելի է հասնել 2 ժամվա ընթացքում մեքենայով կամ GG Shuttle-ի միջոցով:
Տեղեկություն այցելուների համար
  • Վայրը
    Ենոքավան, Տավուշի մարզ, Հայաստան
  • Ինչպես հասնել
    2 ժամ Երևանից (ավտոմեքենայով կամ GG Shuttle-ով)
  • Աշխատանքային ժամեր
    Ամեն օր, 10:45 – 18:00
  • Սնունդ և ըմպելիք՝
    Տարածքում կան սրճարան և պիկնիկի համար նախատեսված գոտիներ
  • Թռիչքներ Զիփլայնով՝
    յուրաքանչյուր ժամ ՝ սկսած 11:00-ից
  • Վճարումը՝
    կանխիկ և բանկային քարտեր
  • Խոսում ենք
    Հայերեն, անգլերեն և ռուսերեն
  • Ի՞նչ վերցնել ձեզ հետ
    հարմարավետ հագուստ և կոշիկ, անձնագիր
Ակտիվություններ՝
Սկսած թռիչքներից՝ անտառների վրայով, մինչև ժայռամագլցում — Yell Extreme Park-ում օրը լցված է վառ էմոցիաներով։ Ձեզ սպասում են 4 յուրահատուկ ակտիվություն — փորձառություն պետք չէ։
Թռիչք Զիփլայնի 5 տարբեր ճոպաններով՝ 135-ից 750 մ։ Թռիչքի արագությունը մինչև 80 կմ/ժ է, որի ընթացքում անցնում եք տավուշյան լեռների և անտառների միջով։
Հայաստանում միակ զիփլայնը շրջադարձերով և պարույրներով։ Արագություն, էքստրիմ և իսկական օդային ատրակցիոնի զգացողություն։
Արտաճանապարհային երթևեկություն Yell Truck-ով: Ճանապարհորդության ընթացքում մեքենան շրջում է պարկի վերևի հատվածում գտնվող Ենոքավանի բարձրադիր սարերում: Ուղևորությունը կազմակերպվում է առնվազն 4 մասնակցի պարագայում:
Հորիզոնական ժայռամագլցում, որի ժամանակ երկաթյա պարանների և հատուկ ուղիների միջոցով անցնում եք ժայռերի անանցանելի մասերով: Երկարությունը՝ 250 մ, իսկ բարձրությունը՝ 70մ:
Սակագներ
All Inclusive փաթեթ
Հատուկ առցանց առաջարկ — գործում է գնման հաջորդ օրվանից
Զիփլայն 5 գիծ, Ռոլլեր զիփլայն, Վիա ֆերրատա, Օֆֆրոուդ ավտոտուր
17 000
Դ
25 000
Դ

Via Ferrata Boost փաթեթ
Զիփլայն 5 գիծ, Վիա ֆերրատա
17 000
Դ

Super Triple փաթեթ
Զիփլայն 3 գիծ, Ռոլլեր զիփլայն, Օֆֆրոուդ ավտոտուր
17 000
Դ
Հետևեք Yell Extreme Park Instagram-ում
Yell Extreme Park
Երկուշաբթի–կիրակի — 10:45–18:00