Yell Winter Rogaine
21.02.2026
Գրանցումը փակված է
Ի՞նչ բառ է սա, կարելի է կարդալ Վիքիպեդիայում։ Նրանց համար, ովքեր ալարկոտ են ռոգեյնը սպորտ է, որը կապում է անհարթ տեղանքում կողմնորոշումը և արահետային ու լեռնագնացության տուրիզը։ Դասական տարբերակներում սա թիմային սպորտ է, իսկ կարճ ձևաչափերի համար թույլատրվում է անհատական մասնակցություն։
Հակիրճ, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունենում
  • Թիմին տրվում է քարտեզ, որի վրա նշված են ստուգիչ կետեր
  • Յուրաքանչյուր ստուգիչ կետ ունի տարբեր «արժեք»՝ 1-ից մինչև 9 միավոր (սովորաբար սա ստուգիչ կետի համարի առաջին թվանշանն է)։
  • Թիմի նպատակն է վերահսկիչ ժամանակի ընթացքում հնարավորինս շատ միավորներ հավաքել։
  • Յուրաքանչյուր թիմ ինքնուրույն է ընտրում իր արահռտը, պարտադիր չէ «վերցնել» բոլոր ստուգիչ կետերը, բայց պարտադիր է վերահսկիչ ժամանակի ավարտից առաջ վերջնակետ վերադառնալ։
  • Հեռավորության վրա ժամանակը հաշվի է առնվում միայն այն դեպքում, եթե ստուգիչ կետերում հավաքված միավորները հավասար են։ Այսինքն միավորները հավասար լինելու դեպքում հավասար ավելի քիչ ժամանակ ունեցող թիմը/անհատը հաղթում է ավելի ուշ ավարտողին։
Մանրամասներ՝
  • Խմբեր՝
    2 կամ 3 հոգի (հնարավոր է նաև անհատական մասնակցություն, բայց թիմով ավելի հետաքրքիր է)
  • Ժամանակի
    սահմանափակում՝ 4 ժամ
  • Քարտեզ
    ~A3, մասշտաբ՝ 1:12000 (1 սմ = 120 մ)
  • Կետեր (checkpoints)
    ընդհանուր 35 հատ։ Նշումը՝ Telegram բոտի միջոցով։
  • Տարածքային առանձնահատկություններ
    շատ բարդ ռելիեֆ՝ 900–1800 մ բարձրությունների տարբերությամբ քարտեզի սահմաններում, բազմաթիվ դժվարանցանելի ժայռեր և խիտ անտառով ծածկված լանջեր։ Անտառային գոտուց վերև՝ լայն արոտավայրային մարգագետիններ։
Միջոցառման ժամանակացույց
Շաբաթ, փետրվարի 21
11:00
11:00
Գրանցում և քարտեզների բաժանում
12:00
12:00
Մեկնարկ
16:00
16:00
Ավարտ
16:30
16:30
Տուգանային ժամանակի ավարտ
17:00
17:00
Պարգևատրման արարողություն
13:00–19:00
13:00–19:00
Բարեկենդանի տոնական միջոցառումներ
Գրանցումը փակված է
Մասնակցության արժեքը․ 6000 Դ մեկ անձի համար
(ներառում է՝ քարտեզ, ժամանակաչափում, թեյ և խորտիկ ֆինիշում, ինչպես նաև մուտք Բարեկենդանի միջոցառմանը)
Yell Extreme Park
Monday–Sunday — 11:00 – 18:00
Contact info
+374 41 010 030
yell@apagaprojects.com
Our location
Tavush Region, Yenokavan
Yandex Maps
Google Maps