Օգտագործման պայմաններ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սույն փաստաթուղթն իրենից ներկայացնում է իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր կայքի օգտատիրոջ և կայքի սեփականատեր Yell Extreme Park ընկերության միջև https://yellextremepark.com:
1. Եզրույյթներ և սահմանումներ
  • Օգտատեր - ցանկացած իրավաբանական և/կամ ֆիզիկական անձ, որը կայքում պատվեր է ձևակերպում, վճարում է դրա դիմաց և հաստատում է սույն Պայմանների հետ համաձայնությունը:
  • Ընկերություն -  Yell Extreme Park:
  • Կայք — yellextremepark.com.
  • Պայմաններ - սույն ընդհանուր դրույթները, ինչպես նաև ընկերության կողմից Կայքում տեղադրված ցանկացած այլ քաղաքականություններ, փաստաթղթեր և հրապարակումներ, որոնք կարգավորում են կոնկրետ հարաբերությունները:
  • Գումար - Ընկերության կողմից Կայքում կամ այլ առցանց հարթակներում հրապարակվող գումար, որը ենթակա է վճարման Օգտատիրոջ կողմից: Կարող է ներառել ընկերության միջնորդավճարները, հարկերը և այլն:
  • Պատվեր - Օգտատիրոջ կողմից Կայքում ծառայությունների ձևակերպում՝ Պայմաններին և դրանց ակցեպտին համապատասխան:
  • Ժամկետներ - Սույն փաստաթղթում բոլոր ժամկետները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության ժամանակով:
2. Ընդհանուր դրույթներ
Կայքի օգտագործումը ցանկացած ձևով նշանակում է Օգտատիրոջ ամբողջական, անվերապահ և անհետկանչելի համաձայնություն սույն Պայմանների, Գաղտնիության քաղաքականության և ընկերության ցանկացած այլ հրապարակված փաստաթղթերի հետ:

Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է Պայմաններին, ընդունում է դրանք ամբողջ ծավալով և պարտավորվում է պահպանել՝ համաձայնելով, որ Ընկերության հետ հարաբերությունները կարգավորվում են բացառապես սույն Պայմաններով:

Կայքի յուրաքանչյուր օգտագործումը նշանակում է օգտատիրոջ համաձայնությունը պայմանների արդի տարբերակի հետ, որը կարող է փոփոխվել Ընկերության կողմից և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Օգտատերը պարտավորվում է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

Օգտատիրոջ և Ընկերության միջև իրավահարաբերությունները սկսվում են Կայքի օգտագործման պահից և դադարում են օգտագործման դադարեցման դեպքում:

Կայքը և դրա բովանդակությունը տրամադրվում են «ինչպես կա»՝ առանց որևէ ակնհայտ կամ ենթադրյալ երաշխիքների:

Ընկերությունը չի երաշխավորում ծառայությունների, ապրանքների, երրորդ անձանց կամ այլ օգտատերերի անվտանգությունը, համապատասխանությունը, շարունակական աշխատանքը կամ հուսալիությունը:

Կայքը կարող է պարունակել հղումներ կողմնակի ռեսուրսների, որոնց բովանդակության համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Կայքի բովանդակությունը կարող է պաշտպանված լինել հեղինակային իրավունքով և/կամ այլ իրավունքներով: Բովանդակության նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում են Ընկերությանը և (կամ) նրա լիցենզատուներին: Օգտատիրոջը տրամադրվում է Կայքի օգտագործման սահմանափակ, ոչ բացառիկ, հետկանչելի, չփոխանցվող լիցենզիա:

Պայմաններով, Պատվերով կամ այլ համաձայնագրերով չկարգավորված հարցերը լուծվում են անհատական կարգով:
Պատվերը ձևակերպելով կամ կայքում գրանցվելով՝ Օգտատերը համաձայնվում է ստանալ հաղորդագրություններ ընկերությունից ցանկացած հասանելի եղանակներով:
3. Ծառայություններ և գներ
Կայքում գները կարող են միակողմանիորեն փոփոխվել Ընկերության կողմից: Կայքի օգտագործումը նշանակում է օգտատիրոջ համաձայնությունը ընթացիկ գների, պայմանների և առաջարկվող ծառայությունների հետ:

Ծառայությունների գները և ցանկը ենթակա են փոփոխման առանց նախնական ծանուցման:
4. Վճարում
Օգտատերը վճարում է Պատվերի մեջ նշված Գումարը:

Վճարումը կատարվում է Ընկերության՝ կայքում նշված հաշվեհամարին՝ համաձայն տրամադրված հրահանգների:

Եթե այլ բան նշված չէ, Վճարումը պետք է կատարվի անմիջապես: Վճարման բացակայության դեպքում ընկերությունն իրավունք ունի մերժել Պատվերը:

Վճարումը կարող է կատարվել նաև արտարժույթով (ռուբլի, ԱՄՆ դոլար, եվրո), ընդ որում՝ փոխարկումը կատարվում է վճարման օրվա դրությամբ Ընկերության սպասարկող բանկի փոխարժեքով:

Վճարումն իրականացվում է առցանց համակարգի միջոցով:
Օգտատերը համաձայնում է, որ մշակումը կարող է իրականացվել երրորդ անձանց ներգրավմամբ:

Ընկերությունն իրավունք ունի մերժել վճարումը կամ սահմանափակել այն քաղաքականության խախտման, չարտոնագրված գործողությունների կամ խարդախության կասկածների դեպքում:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից ոչ ճիշտ տրամադրված տեղեկատվության պատճառով առաջացած հետևանքների համար:

Տեխնիկական սխալի կամ անհաջող վճարման դեպքում Ընկերությունը կարող է ծանուցել Օգտատիրոջը, սակայն դրա համար պատասխանատվություն չի կրում:
5. Պատվերի չեղարկում
Օգտատերը կարող է չեղարկել Պատվերը և պահանջել գումարի վերադարձ՝ Կայքում կամ Պատվերում նշված ժամկետում գրավոր տեղեկացնելով Ընկերությանը: Վերադարձը կատարվում է երկու շաբաթվա ընթացքում:

Եթե ծանուցումը ներկայացվել է պայմանների խախտմամբ, գումարը չի վերադարձվում:

Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի չեղարկել Պատվերը Գումարի վերադարձով, եթե չեղարկումը չի առաջացել ֆորս-մաժորի կամ Օգտատիրոջ կողմից Պայմանների խախտման պատճառով: Վերադարձը կատարվում է նաև երկու շաբաթվա ընթացքում:
6. Պատասխանատվություն
Օգտատերը պատասխանատվություն է կրում սեփական գործողությունների և անգործության, ինչպես նաև իր նախաձեռնությամբ Կայքից կամ Պատվերից օգտվող երրորդ անձանց գործողությունների համար:

Օգտատերը պատասխանատու է իր կողմից պատվիրված ծառայություններից օգտվող անչափահասների գործողությունների համար և հաստատում է նրանց անունից գործելու լիազորությունների առկայությունը:
Ընկերությունը պատասխանատվություն է կրում Օգտատիրոջ տվյալների համար միայն իր կողմից դիտավորյալ խախտման դեպքում:

Ընկերության մեղքով պատվերի չեղարկման դեպքում (ֆորս-մաժորի կամ Օգտատիրոջ կողմից պայմանների խախտման հետ չկապված) Ընկերությունը վերադարձնում է միայն վճարված Գումարը:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հետևյալի համար.
  • Բաց թողնված օգուտ
  • Թերի կամ չմատուցված սպասարկում
  • Տվյալների կորուստ կամ սարքավորման վնասում
  • Կապ Կայքի միջոցով գտնված երրորդ անձանց հետ
  • Մարմնական վնասվածքներ կամ այլ անձանց կողմից պատճառած վնաս
Բացառությամբ Պատվերով վերադարձի, առավելագույն փոխհատուցումը չի կարող գերազանցել 500 000 դրամը:

Ընկերությունն իրավունք ունի կասեցնել հասանելիությունը կամ չեղարկել պատվերն առանց միջոցների վերադարձի Օգտատիրոջ կողմից պայմանների խախտման դեպքում
7. Կիրառելի իրավունք և իրավունքների պաշտպանություն
Պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով երեք ամսվա ընթացքում:

Համաձայնության չհասնելու դեպքում վեճը հանձնվում է Հայաստանի Հանրապետության դատարանի քննությանը:

Ընկերությունն իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ իրավական միջոցները իր իրավունքները պաշտպանելու համար:
8. Ֆորս-մաժոր
Կողմերը պատասխանատվություն չեն կրում պարտավորությունների չկատարման համար, եթե դա պայմանավորված է ֆորս-մաժորային հանգամանքներով՝ բնական աղետներով, պատերազմներով, գործադուլներով, համաճարակներով, պետական որոշումներով և վճարումից հետո տեղի ունեցած այլ անկանխատեսելի իրադարձություններով, որոնք անհնարին են դարձնում կատարումը:
9. Պայմանների Փոփոխություններ
Yell Extreme Park ընկերությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխություններ կատարել սույն Պայմաններում: Արդիական տարբերակը հրապարակվում է կայքում:

Եթե փոփոխություններն էապես ազդում են Օգտատիրոջ իրավունքների վրա, Ընկերությունը այդ մասին կծանուցի էլեկտրոնային փոստով ։
10. Կապի միջոցներ
Բողոքների, առաջարկությունների, հարցերի կամ Ընկերության հետ այլ կապի համար օգտագործեք.
yell@apagaprojects.com
+37441010030
Եթե այլ բան նշված չէ, տվյալ եղանակը համարվում է պաշտոնական կապուղի:
Yell Extreme Park
Երկուշաբթի–կիրակի — 10:45–18:00