Ենոքավանի լեռների ստորոտում գտնվող Yell Extreme Park-ը իսկական դրախտ է նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել ադրենալինն ու էկոլոգիական միջավայրը:
Արկածների 10 տարի
Մենք Հայաստանում առաջին զիփլայնը գործարկել ենք 2015 թվականին և այդ ժամանակից ի վեր անմոռանալի տպավորություններ ենք պարգևում բաց երկնքի տակ:
Անվտանգության հավաստագրված ստանդարտներ
Yell Park հավաստագրված է ISO 45 001:2018 ստանդարտով և հետևում է անվտանգության պրոտոկոլներին։
Երևանից ընդամենը 2 ժամ հեռավորության վրա
Մեզ մոտ կարելի է հասնել 2 ժամվա ընթացքում մեքենայով կամ GG Shuttle-ի միջոցով:
Տեղեկություն այցելուների համար
Վայրը
Ենոքավան, Տավուշի մարզ, Հայաստան
Ինչպես հասնել
2 ժամ Երևանից (ավտոմեքենայով կամ GG Shuttle-ով)
Աշխատանքային ժամեր
Ամեն օր, 11:00 – 17:30
Սնունդ և ըմպելիք՝
Տարածքում կան սրճարան և պիկնիկի համար նախատեսված գոտիներ
Թռիչքներ Զիփլայնով՝
յուրաքանչյուր ժամ ՝ սկսած 11:00-ից
Վճարումը՝
կանխիկ և բանկային քարտեր
Խոսում ենք
Հայերեն, անգլերեն և ռուսերեն
Ի՞նչ վերցնել ձեզ հետ
հարմարավետ հագուստ և կոշիկ, անձնագիր
Ակտիվություններ՝
Սկսած թռիչքներից՝ անտառների վրայով, մինչև ժայռամագլցում — Yell Extreme Park-ում օրը լցված է վառ էմոցիաներով։ Ձեզ սպասում են 4 յուրահատուկ ակտիվություն — փորձառություն պետք չէ։
Արտաճանապարհային երթևեկություն Yell Truck-ով: Ճանապարհորդության ընթացքում մեքենան շրջում է պարկի վերևի հատվածում գտնվող Ենոքավանի բարձրադիր սարերում: Ուղևորությունը կազմակերպվում է առնվազն 4 մասնակցի պարագայում:
Հորիզոնական ժայռամագլցում, որի ժամանակ երկաթյա պարանների և հատուկ ուղիների միջոցով անցնում եք ժայռերի անանցանելի մասերով: Երկարությունը՝ 250 մ, իսկ բարձրությունը՝ 70մ:
*Եղանակային պայմանների պատճառով All Inclusive և Super Double փաթեթների առցանց վաճառքը ժամանակավորապես դադարեցված է։ Դրանք կարող եք ձեռք բերել պարկում՝ եթե եղանակը թույլ տա. վատ եղանակին որոշ ակտիվություններ կարող են չգործել։ Զիփլայնի (5 գիծ) տոմսերը վաճառվում են առցանց, ինչպես միշտ։