Book now

Փնտրում ենք ուղեկցորդ

Yell Extreme Park-ը համալրում է իր անձնակազմը: Մենք փնտրում ենք սեզոնային ուղեկցորդ, ով կաշխատի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը (հնարարավոր երկարաձգմամբ):

Հիմնական պարտականություններ.

  • հյուրերին ներկայացնել սպասարկվելիք ծառայությունից օգտվելու հիմնական կանոնները,
  • սպասարկել պարկի մենեջերի կողմից սահմանված ծառայությունները նախօրոք սահմանված գրաֆիկով,
  • վերահսկել հյուրերի հատուկ համազգեստի` սահմանված չափանիշերին համապատասխան լինելը,
  • հյուրերին ներկայացնել պարկում գործող ծառայությունները և գնացուցակը,
  • անհրաժեշտության դեպքում այլ պարտականություններ` բնականոն աշխատանքի կազմակերպման համար;

Մենք փնտրում ենք․

  • իգական սեռի աշխատակցուհի,
  • ֆիզիկապես ամուր,
  • ռուսերենի և անգլերենի առնվազն միջին իմացությամբ,
  • աշխույժ, ժպտերես, պատրաստակամ։

Որևէ սպորտաձևով զբաղվելը և բարձրագույն կրթության առկայությունը կդիտվի որպես առավելություն

Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել inga@frg.am հասցեին’ նկարագրության բաժնում գրելով Ուղեկցորդ:

Հարցերի համար զանգահարել 055 502 920 հեռախոսահամարին: