Yell Extreme Park-ը համալրում է իր անձնակազմը: Մենք փնտրում ենք ադմինիստրատոր:
Հիմնական պարտականություններ․
- դիմավորել հյուրերին,
- ներկայացնել պարկից օգտվելու ընթացակարգը,
- տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն ծառայություններից օգտվելու վերաբերյալ,
- ուղորդել հյուրերի հոսքը պարկի ծառայությունների անխափան աշխատանքը ապահովելու համար։
- անհրաժեշտության դեպքում այլ պարտականություններ` բնականոն աշխատանքի կազմակերպման համար։
Մենք փնտրում ենք․
- Տավուշի մարզի բնակիչ,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացությամբ,
- աշխույժ, ժպտերես, պատրաստակամ:
Բարձրագույն կրթությունը և վաճառքի հմտություններին տիրապետելը կդիտվեն որպես մեծ առավելություն:
Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել inga@frg.am հասցեին` նկարագրության բաժնում նշելով Ադմինիստրատոր:
Հարցերի համար զանգահարել 055 502 920 հեռախոսահամարին: