Book now

Հատված Լեոպարդի օրագրից

Ամեն ինչ սկվեց նրանից, որ ձգտում էի ավելիին, ձանձրացել էի միապաղաղ կյանքից, նույն տեսարաններից, բեզոարյան այծերի վեճերից։ Նման մի օր գլուխս բարձրացրեցի լազուր դարձած երկնքին, ազատության մեջ ճախրող թռչուններին: Հասկացա, որ հոգիս ցանկանում է ցատկել գորշ նապաստակների նման, որոնց պաշտում էի։ Հիշեցի Ալֆոնսո պապուս՝ միշտ ասում էր, որ նման չեմ մյուս եղբայրներիս ու կյանքն ինձ համար ուրիշ բան է պատրաստել։ Ասում էր. «Եթե ուզում ես մի բան, որ նախկինում չես ունեցել, ուրեմն պետք է անես մի բան, որ նախկինում չես արել»։

Տավուշ հասնելուն պես հասկացա, որ նա ճիշտ էր և այս փոքրիկ հաջողությունը հպարտություններ ծնեց։

Առաջին անգամ էի Տավուշում, հետաքրքիր զգացողություններ առաջացան, կարծես ծնված լինեի այս վայրի համար։ Կանաչի 50 երանգներ, երկոտանիների իմացած մոխրագույնից շատ տարբեր։ Պատկերացրեցի՞ք հարուստ, սաղարթախիտ բնություն, աննկարագրելի տեսարաններ՝ միայն երազում էի տեսնել։

Անսպասելի և հանկարծակի։ Մառախուղը գրեթե աննկատ է գալիս. երբեք նման բան չէի տեսել։ Այդ ժամանակ անդադար կարելի է թափառել, երբեմն էլ ետ շրջվել՝ տեսնելու համար ինչպես է վայրկյանների ընթացքում մառախուղը կուլ տալիս ամեն ինչ ու այդ պահին փորս նույն ոգևորվածությամբ արձագանքում էր՝սովի ազդակն էր. այնքան էի տարվել նոր վայրեր բացահայտելու մտքով, որիսպառ մոռացել էի սնվելու մասին։

Կանգնած եմ ժայռակտորին։ Ագահորեն թարմ օդն էի շնչում, մտքումս Ալֆոնսո պապն էր. «Շա՜տ կհպարտանար ինձնով»,- գլուխս բարձրացրեցի ու սկսեցի լիաթոք բղավել. - Պապի՜, վերջապես կյանքումսնպատակ ունեցա, դու ճիշտ էիր, այս նոր կյանքն ինձ համար է...

Հետևից, ճյուղի կոտրվելու ձայն լսեցի։ Շրջվեցի, երկու սառած աչք ինձ էին նայում։ Երկոտանի էր, նրանց երբեք այդքան մոտ չէի եղել։ Սրտիս աշխատանքը արագացավ, ականջներումս պապուս ձայնն էր, ով չէր հոգնում և անդադար կրկնում էր, որ երկոտանիները վտանգավոր են մեր տեսակի համար։ Վազեցի նրան ընդառաջ, ցատկ, ու երկոտանին ընկավ գետնին, պայքարում էինք, պաշտպանվու՞մ է, զարմանալի է, նրա աչքերում վախ տեսա, երկոտանին վախենո՞ւմ էր, վտանգավոր չէ՞, թաթերս իջացրեցի կրծքավանդակից և արագ սկսեցի վազել հակառակ ուղղությամբ...

Օրեր անց, տարօրինակ ակտիվություն նկատեցի այն տարածքներում, որտեղ սիրում էի վայելել աշնանային մեղմ արևը, մարդիկ ինչ-որ բան էին փնտրում, բոլորը ընձառյուծից էին խոսում, միթե՞ իմ մասին էին խոսում։ Սկեցի հետևել երկոտանիներին ու պարզեցի, որ օրվա թեման կրկին ես եմ, ամեն քայլս լուսանկարում էին։ Հոգիս ջերմացավ, մեծ սիրով լցվեց, մռայլ չէի, նրանք ինձ սիրում էին, սա մեր ընկերության սկիզբն էր…

Նորությունը սպասացնել չտվեց, առաջարկ ստացա WWF-ից, Yell Extreme Park-ից ու Apaga Resort-ից, հիմա միասին ծրագիր ենք մշակում։ Ի՞նչ կասեք, լավ է չէ՞ հնչում` «Leopard Watching tour»։ Սպասելու եմ, իսկ մինչ այդ, ժամանակ առ ժամանակ կկիսվեմ իմ տավուշյան պատմություններով։