Book now

Մեր մասին

Ողջու՜յն, մենք գտնվում ենք Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, հենց սարերում: Երևանից հեռու չենք. ընդամենը 143 կմ: Այստեղ փորձում ենք միավորել բոլոր բոլորին, ովքեր սիրում են արկածներ, բնություն, ակտիվ հանգիստ: Մենք նաև միակ ուղղությունն ենք, որտեղ մեկ վայրում միավորվում են մի շարք սիրված արկածներ՝ թռիչքներ զիփլայնով և պարապլանով, պարանների այգի, վիա ֆերրատա՝ այլ կերպ ասած հորիզոնական ժայռամագլցում, զորբինգ, փեյնթբոլ, ձիով արշավներ և արտաճանապարհային երթևեկության տուր՝ Yell Truck-ով:

Մեզ մոտ կարող եք գալ ընկերներով, ընտանիքով կամ մենակ: Իսկ գիտե՞ք, որ մեր ամենափոքր հյուրը եղել է 2 տարեկան ու չի վախեցել թռչել Զիփլայով. մեր աշխատակիցներն ամենուրեք ուղեկցում են Ձեզ և հետևում անվտանգության կանոնների պահպանմանը:

2020 թվականի մարտի 1-ից մենք անցում կատարեցինք միջազգային գնային քաղաքանության: Այսինքն՝ գնելով մեկ տոմս, կարող եք մեկ օրվա ընթացքում անսահմանափակ օգտվել մեր բոլոր ծառայություններից:

Այս տարի ունենք մի հետաքրքիր նորություն ևս. այցելելով Պարկ՝ կարող եք դառնալ Yell Club-ի անդամ և օգտվել բազմաթի՜վ առավելություններից:

Դե ի՞նչ, սիրով սպասում ենք բոլորին: