Yell Extreme Park-ը համալրում է իր թիմը. մենք փնտրում ենք ադմինիստրատոր:
Հիմնական պարտականություններ․
- դիմավորել հյուրերին,
- ներկայացնել պարկից օգտվելու ընթացակարգը,
- տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն ծառայություններից օգտվելու վերաբերյալ,
- ուղղորդել հյուրերի հոսքը պարկի ծառայությունների անխափան աշխատանքը ապահովելու համար,
- անհրաժեշտության դեպքում այլ պարտականություններ` բնականոն աշխատանքի կազմակերպման համար։
Մենք փնտրում ենք․
- Տավուշի մարզի բնակիչ,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացությամբ,
- հաղորդակցության գերազանց հմտություններով,
- աշխույժ, աշխատասեր, պատրաստակամ:
Աշխատանքի վայրը` Ենոքավան
Աշխատանքի ժամանակահատվածը` 3 ամիս (հնարավոր երկարաձգմամբ)
Բարձրագույն կրթությունը (հատկապես տուրիզմի ոլորտում), վաճառքի հմտություններին տիրապետելը և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվեն որպես առավելություն:
Դիմելու ընթացակարգ
Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել career@yellextremepark.com հասցեին` նկարագրության բաժնում նշելով «Ադմինիստրատոր»:
Հարցերի համար զանգահարել 041 010 030 հեռախոսահամարին:
Դիմելու վերջնաժեմկետը` մայիսի 16