Book now

Զիփլայն

Առաջին կետը ZipLine-ն է, որը թույլ է տալիս էքստրեմալ սպորտի սիրահարներին ճոպանի եւ սեփական ձգողականության ուժի շնորհիվ մի վայրից հասնել մյուս վայրը: Yell Extreme Park-ը առաջարկում է Zipline-ի 5 ճոպանագիծ՝ 135մ, 200մ, 268մ, 375մ եւ 750մ երկարությամբ: Ճոպանների բարձրությունը 200-300 մ է: Բոլոր ճոպաններով թռչելու համար պահանջվում է մոտ 1.5 ժամ: Մեկ թռիչքի տեւողությունը 30 վայրկյանից 2 րոպե է: Մինչ թռիչքը՝ տեղի է ունենում 15 րոպե տեւողությամբ թրեյնինգ՝ անվտանգության կանոնների վերաբերյալ, իսկ մեկ ճոպանից մյուսին տեղափոխվելու համար անհրաժեշտ է քայլել՝ 5-ից 20 րոպե:

Արժեքը աշխատանքային օրեր 11.000 Դրամ է (անձը),
Ոչ աշխատանքային օրերին 15.000 Դրամ (անձը), խմբով գալու դեպքում (4+)` 13.000 դրամ։

Վայելեք բնության հրաշալի տեսարանն ու մեր բոլոր ճոպանագծերից լուսանկարներ հետևոլով հղմանը՝ Զիփլայն լուսանկարներ