Book now

Վիա Ֆերրատա

Երբևէ մտածե՞լ եք, որ մի օր կքայլեք ժայռերի վրայով: Յելլ Էքսթրիմ Պարկում դա արդեն հնարավոր է։

Մեզ մոտ արդեն գործում է Վիա Ֆերրատան, որը հատուկ պատրաստված մագլցվող ճանապարհ է, որի միջոցով հնարավոր է քայլել ամբողջ ժայռի լայնությամբ։

Հատուկ պատրաստված ուղու լայնքով անցնում է պողպատե ճոպան, որն ամրացված է ժայռին յուրաքանչյուր 5-6 մետրը մեկ։ Դե իսկ ամրագոտիների միջոցով մագլցողն իրեն կապում է ճոպանին՝ այդպիսով մշտապես ապահովագրելով ամբողջ երթուղին։

Վիա ֆերրատայի երկարությունը Յելլ Պարկում 250 մետր է։ Արժեքը՝ 5 000 դրամ։