Book now

Արկածային Վալենտինի տոն Յելլ Էքսթրիմ Պարկում

Դուք նույնպե՞ս չեք հասցնելու աշխատանքային օրվա պատճառով հավեսով նշել Վալենտինի օրը։ Մենք է՜լ:

Yell Extreme Park-ի թիմը առաջարկում է բոլոր սիրահարներին մի ամբողջ օր անցկացնել Ենոքավանում ու նշել Վալենտինի օրը ավելի արկածային, քան երբևէ։


Փետրվարի 17-ին՝ շաբաթ օրը, ժամը 13:30-ին, բոլորով հավաքվում ենք Հանրապետության Հրապարակում ու գնում Yell Extreme Park, վայելում բնությունը, երեկոյան թռնում Զիփլայնով ու հավաքվում աշխարհի ամենառոմանտիկ խարույկի շուրջը՝ ուրախանալու, երգելու, խմելու և պարելու։ Իսկ մեր լավ ընկերը՝ Perch Darbinyan-ը այդ օրը մեզ համար կիթառ կնվագի

Արժեքը մեկ անձի համար 12,000 դրամ է: Գինը իր մեջ ներառում է Երևանից երկկողմանի տեղափոխում, Զիփլայնի 3 ճոպաններով գիշերային թռիչք (Ի դեպ, թռիչքի ժամանակ սպասվում է գեղեցիկ անակնկալ), գինու և պանրի հյուրասիրության:

Գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել 041 010 030 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։