Book now

Մեր Մասին

Յելլ Էքսթրիմ Պարկը հարակից է Տավուշի մարզի Ենոքավան գյուղին: Այն առաջին էքստրիմալ զվարճանքի վայրն է Հայաստանում, որը հնարավորություն է ընձեռում զբաղվել էքստրիմալ սպորտով՝ առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության:

Զիփլայնով առաջին թռիչքը պարկում տեղի է ունեցել 2015թ.-ի հուլիսի 26-ին: 2016թ.-ի հուլիս ամսի դրությամբ պարկի այցելուների քանակը գերազանցել է 5.000-ը: Այս ընթացքում պարկում առկա ակտիվությունները պարբերաբար ավելացել են. 2015թ. նոյեմբեր ամսից հնարավոր է եղել թռիչքներ կատարել պարապլանից, զբաղվել լեռնային հեծանվասպորտով, իսկ 2016թ.-ի ապրիլ ամսին բացվել է Rope Park-ը:

Հատուկ երթուղիները կառուցված են ծառերի վրա, իսկ մեկ ծառից մյուսին տեղափոխվելու Ճանապարհին այցելուները ստիպված են լինում անցնել հատուկ ստեղծված փորձությունների միջով եւ հաղթահարել արհեստական խոչընդոտները, ինչիպիսին են օրինակ ցանցերը, պարանները, որոնք տեղադրված են հենց ծառերի վրա:


Այնուհետև պարկի ակտիվություններն ավելացան ևս երկուսով՝ մասնավորապես, պարկի այցելուները կարող են իրենց ուժերը փորձել Փեյնթբոլում, իսկ ովքեր միևնույն ժամանակ սիրում են արագություն և էքսթրիմ, կարող են մասնակցել «Արտաճանապարհային» (Off-road) տուրերին:

2017 թվականի մայիսին մենք սկսեցինք դրամահավաքի արշավ՝ Աշխարհի ամենաերկար Զիփլայնի կառուցման նպատակով: Դրամահավաքի բոլոր մասնակիցների շնորհիվ մենք 2018թ․ մայիսին արդեն պաշտոնապես կբացենք 2770 մետր երկարություն ունեցող Աշխարհի ամենաերկար Զիփլայնը։

2017-ին Պարկում գործում են նաև Ժայռամագլցում, հատուկ բացօթյա քվեստ խաղ, վիա ֆեռռատա, իսկ մոտակա ժամանակներս նախատեսում ենք պարկում ավելացնել նաև նոր՝ ջրային ակտիվություններ։

Մենք անում ենք առավելագույնը մշտապես բարձր որակի ծառայություններ մատուցելու և մեր պարկ այցելուներին գոհացնելու համար։ Մեր նպատակն է տեսնել այցելուներին ուրախ, երջանիկ և նպաստել, որպեսզի մեզ մոտ գտնվելիս նրանք վայելեն ամեն մի վայրկյանը, ապրեն հրաշալի պահեր և զգան ադրենալինը!

Մենք Time to eat արագ սննդի ցանցի հետ համատեղ մշակել ենք Yell լանչ մենյու հատուկ մեր այցելուների համար։