Ակտիվություններ

“I am one of these people that likes adrenaline and new things, like extreme sports. It makes me feel alive.” – Gisele Bundchen

 Զիփլայն

Զիփլայն

 Պարագլայդինգ

Պարագլայդինգ

 Ձիերով արշավ

Ձիերով արշավ

 Արկածների այգի

Արկածների այգի

 Ջիփինգ

Ջիփինգ

 Լեռնային հեծանվասպորտ

Լեռնային հեծանվասպորտ

 Փեյնթբոլ

Փեյնթբոլ

 Զորբինգ

Զորբինգ

Մեր մասին

Յելլ Էքսթրիմ Պարկը հարակից է Տավուշի մարզի Ենոքավան գյուղին: Այն առաջին էքստրիմալ զվարճանքի վայրն է Հայաստանում, որը հնարավորություն է ընձեռում զբաղվել էքստրիմալ սպորտով՝  առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության:  

Զիփլայնով առաջին թռիչքը պարկում տեղի է ունեցել 2015թ.-ի հուլիսի 26-ին: 2016թ.-ի հուլիս ամսի դրությամբ պարկի այցելուների քանակը գերազանցել է 5.000-ը: Այս ընթացքում պարկում առկա ակտիվությունները պարբերաբար ավելացել են. 2015թ. նոյեմբեր ամսից հնարավոր է եղել թռիչքներ կատարել պարապլանից, զբաղվել լեռնային հեծանվասպորտով, իսկ 2016թ.-ի ապրիլ ամսին բացվել է Rope Park-ը: Այստեղ մասնակիցները գործարկում են իրենց անհատական, ֆիզիկական եւ մտավոր կարողությունները՝ փորձությունները հաղթահարելու նպատակով: Հատուկ երթուղիները կառուցված են ծառերի վրա, իսկ մեկ ծառից մյուսին տեղափոխվելու Ճանապարհին այցելուները ստիպված են լինում անցնել հատուկ ստեղծված փորձությունների միջով եւ հաղթահարել արհեստական խոչընդոտները, ինչիպիսին են օրինակ ցանցերը, պարանները, որոնք տեղադրված են հենց ծառերի վրա: 

Վերջերս պարկի ակտիվությունները ավելացել են ևս երկուսով: Մասնավորապես, պարկի այցելուները կարող են իրենց ուժերը փորձել Փեինթբոլում, իսկ ովքեր միևնույն ժամանակ սիրում են արագություն և էքստրիմ, կարող են մասնակցել «Ճանապարհից դուրս» (Off-road) տուրերին: Իսկ մոտակա ժամանակներս նախատեսում ենք պարկում ավելացնել նոր՝ ջրային ակտիվություններ:

 

 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ

Yell Extreme Park-ը հարակից է Տավուշի մարզի Ենոքավան գյուղին: Երեւանից եւ Թբիլիսիից գտնվում է հավասարապես 150 կմ հեռավորության վրա: 

Հասցե ՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Ենոքավան

Հեռ.` +374 41 01 00 30 

Էլ. փոստ՝ yellextremepark@gmail.com